ՌԴ սահմանապահները չեն կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը, իսկ ԵՄ դիտորդները տարածքին հասանելիություն չեն ունեցել․ ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ժամանակ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ հատվածին հասանելիություն չի ունեցել։ Այդ հատվածում ներկայություն ունեն ՌԴ սահմանապահները, որոնք չեն կարողացել կանխել Ադրբեջանի ագրեսիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Երբ Ներքին Հանդում տեղի ունեցավ վերջին միջադեպը, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չուներ՝ ի տարբերություն ռուսների, և հենց Ռուսաստանն է այնտեղ ներկա և չի կարողացել կանխել միջադեպը»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի կայունության դերակատարություն մեր տարածաշրջանում, ուստի հայկական կողմն ամբողջությամբ աջակցում է եվրոպացի դիտորդների գործունեությանը և շարունակելու է աջակցել նաև ապագայում։ Գրիգորյանը հայտնեց՝ հայկական կողմը տեղյակ է, որ ՌԴ սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ, և այդ հարցն արդեն հասցեագրել է։

Ադրբեջանը փետրվարի 13-ի առավոտից մի քանի ժամ կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում