Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը ցուցադրվում է Բրյուսելում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում Բրյուսելի Սինեմատեկում ցուցադրվում են նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Համո Բեկնազարյանի մի քանի ֆիլմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու տեղեկացնում, որ փետրվարի 20-ին և 27-ին Սինեմատեկում ցուցադրվելու է հեղինակի՝ 1930 թվականին նկարահանած «Երկիր Նաիրի» ֆիլմը:

Կինոնկարը նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության 10-ամյակին։ Խորհրդային Միությունում մինչև Ձիգա Վերտովը վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ.), իսկ 1930-ին նրանք նկարել են «Երկիր Նաիրի» գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Իր ձևաչափով այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։

Հայերեն العربية فارسی Türkçe

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը