ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, երկրները հանձնառու են ավելի սերտացնել ռազմավարական երկխոսությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը», - գրել է նա։