Մշակույթ

Գյումրիում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի համայնքային ցուցասրահում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ցուցահանդեսը նվիրված է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։

Թեև Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան 1863-1924 թթ.) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ, սակայն բեմական և գրական գործունեությանը զուգընթաց շուրջ երեք տասնամյակ նա զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թթ. նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին և հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները:

Ցուցադրությունում տեղ են գտել նաև Արամ Վրույրի որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք արխիվային լուսանկարներ։ Լուսանկարչի որդիների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում