Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու որևէ օրինական հիմք․ Էդմոն Մարուքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իրեն հաճախ տրվող հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը սոցցանցի X հարթակում նշել է, որ իր պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։
I am often asked whether Azerbaijan will attack Armenia again. My answer is that Azerbaijan lacks any legitimate grounds for attacking Armenia. All actions since 2021 constitute aggression and are deemed crimes under international criminal law. Azerbaijan's occupation of Armenian…
— Edmon Marukyan (@edmarukyan) February 16, 2024
«Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»,- եզրափակել է Մարուքյանը։