Տնտեսություն

Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Փետրվարի 14-ին կայացած Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։

Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավար Հեյդար Մոհամմադին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ։

Նշվում է, որ Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել դեղերի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։

Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը առողջապահական զբոսաշրջության և այլ բնագավառներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում