Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ համաձայնագիրը ստորագրվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը:

Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում