ԵՐԵՎԱՆ,14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արսեն Մանգասարյանն, ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից, նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի առաջարկությունը։
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատվել է Արթուր Երոյանը՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: