Հասարակական

Արարատ Միրզոյանն ու Ջոֆրի ֆան Լեուվենը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Ջոֆրի ֆան Լեուվենը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսությունը և դրան համահունչ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։ Քննարկվել են այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ. ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար առկա գործիքակազմի առավելագույնս օգտագործելու կարևորությունը՝ ի շահ ԵՄ հետ ՀՀ շարունակական մերձեցման։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում