Փոդքասթ

Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրից

4 րոպեի ընթերցում

Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի պետական աջակցությամբ առաջարկվող երեք տարբերակով գործատուները գտնեն համապատասխան աշխատող, իսկ շահառուները՝ աշխատատեղ։

Այս մասին «Արմենպրես»-իPodcast-ՍոցUp նախագծիշրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

GEV_8149.jpg (638 KB)

Նրա խոսքով՝ աջակցության ուղղություններից մեկը վերաբերում է մասնագիտական ուսուցմանը։ Ըստ այդմ՝ թափուր աշխատատեղ ունեցող գործատուի դիմելու դեպքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները կառաջարկեն այն շահառուին, ով համապատասխանում է տվյալ աշխատատեղի նկարագրին։

«Եթե գործատուն հարցազրույցի արդյունքում պատկերացնում է, որ կարող է նրա հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել, բայց նախքան այդ, հնարավոր է, որ պետք լինի որոշակի ուսուցում, այս պարագայում հնարավորություն է տրվում գործատուին, որպեսզի նա դիմի մեզ և ստանա աջակցություն ուսուցման կազմակերպման համար»,-ներկայացրեց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ այդ շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձի մինչև 6-ամսյա ուսուցման համար։

Այդ ընթացքում ուսուցանող կազմակերպությանը պետության կողմից կվճարվի յուրաքանչյուր ամսվա համար ոչ ավելի քան 50 հազար դրամ։ Գործատուն, աջակցության այս եղանակից օգտվելիս, ունի ընդամենը մեկ պարտավորություն՝ ուսուցման ավարտից հետո շահառուի հետ պետք է կնքի առնվազն եռամսյա աշխատանքային պայմանագիր։

«Ճիշտ է խրախուսվում է ավելի երկար պայմանագիր, այդ թվում՝ անորոշ ժամկետով, բայց սովորելուց հետո գոնե երեք ամսվա աշխատանքային պայմանագիր պետք է կնքվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բացի ուսման վարձը, շահառուին սովորելու ընթացքում տրամադրվում է նաև կրթաթոշակ 50 հազար դրամի չափով։

Պայմանագիրը երեք ամսից շուտ դադարեցնելու դեպքում էլ գործատուն պարտավոր է վերադարձնել պետության կողմից շահառուի ուսուցման և կրթաթոշակի համար վճարված գումարները։

Նախատեսված երկրորդ ուղղության դեպքում, երբ գործատուն ընտրված թեկնածուի ուսուցման անհրաժեշտություն չի գտնում, և վերջինս կարող է որոշակի փորձաշրջանից հետո ընդունվել աշխատանքի, պետք է կնքվի առնվազն վեցամսյա աշխատանքային պայմանագիր, որից երեք ամիսը համարվում է փորձի ձեռքբերման ժամանակահատված։

Այդ ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար պետությունը գործատուի փոխարեն կվճարի 165 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև հարկերն ու պարտադիր վճարները։

Փորձի ձեռքբերման շրջանի ավարտից հետո գործատուն պարտավոր է շարունակել շահառուի հետ աշխատանքային հարաբերությունները առնվազն երեք ամիս՝ վճարելով համապատասխան աշխատավարձը, որի հարկերը 50 հազար դրամի սահմաններում կփոխհատուցի պետությունը։

Աջակցության ծրագրի երրորդ տարբերակն ընդգրկում է աջակցության բոլոր տեսակները։

«Տվյալ պարագայում մինչև 6 ամիս մեր շահառուն անցնում է ուսուցում, այնուհետև գործատուն պարտավոր է նրա հետ կնքել 6 ամսվա աշխատանքային պայմանագիր, որից երեքը կհամարվի կրկին պրակտիկայի ժամանակահատված, որի համար 165 հազար դրամի սահմաններում գումար կստանա։ Դրանից հետո ևս 3 ամիս արդեն մենք կվճարենք միայն հարկերը, իսկ այն ընթացքում, երբ նա ուսուցման մեջ է, մինչև 6 ամիս կրկին կրթաթոշակ ենք տալու և ուսման վարձն ենք փոխհատուցելու՝ 50 հազար դրամի սահմաններում»,-ներկայացրեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու պետական աջակցության ծրագրի շահառու համարվելու պայմանների, ծրագրից օգտվելու ընթացակարգի վերաբերյալ և այլ մանրամասներ՝ փոդքաստում։

Վան Նովիկով

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում