Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից:
Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,- գրել է Հարությունյանը: