ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հայտնվեց C խմբի 4-րդ ենթախմբում, որտեղ կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի հավաքականների հետ:
Ազգերի լիգայի հանդիպումները կկայանան ընթացիկ տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: