Հասարակական

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանին

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանին

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները, շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։ Փոխադարձ այցերին գումարվել են նաև հեռավար կարգով քննարկումները, որոնց ընթացքում առաջ են քաշվում ծրագրային նոր նախագծեր, համագործակցային նոր ուղղություններ։

«Ֆրանսիան իր անկեղծ բարեկամությունն ու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի բնակչության հանդեպ ապացուցել է ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում, ինչպես անվտանգային, քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ հումանիտար աջակցության ոլորտներում, ինչի համար հայտնում ենք մեր ջերմ երախտագիտությունը։ Եվ հիմա էլ շարունակվում է նույն համագործակցությունն ու օժանդակությունը, բարեկամական անկեղծ վերաբերմունքը, որն առավել արտահայտվում է մեր մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ու Լեռնային Ղարաբաղից 2022 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ընտանիքներին սատար կանգնելու, բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերելու տեսքով»,-ասաց Կարեն Սարգսյանը։

Իր հերթին Օլիվիե Դըկոտինյին ևս բարձր գնահատեց Գեղարքունիք-Իզեր համագործակցության արդյունքներն ու ձեռք բերված անքակտելի բարեկամությունը՝ կարևորելով տնտեսական ու մշակութային կապերի հետագա ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։ «Մենք պատրաստ ենք համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում, աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը»,-ասաց դեսպանը։

Գեղարքունիքի մարզպետը խոսեց ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում ներդրված ու ներդրվելիք այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին աննախադեպ զարգացում են ապրել մարզի գրեթե բոլոր բնակավայրերը։ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի բուժամբուլատորիայի շենքը, որի աշխատանքները ավարտի կհասցվեն 2024 թվականի ապրիլի կեսերին։

Օլիվիե Դըկոտինյին խոստացավ՝ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ բացել հիմնանորոգված բուժամբուլատորիան, միաժամանակ աջակցություն ցուցաբերել այն բոլոր խնդիրներում, որի անհրաժեշտությունը կառաջանա։

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը դեսպանին նվիրեց Սևանավանքը պատկերող կտավը։

Խոսրով Խլղաթյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում