Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 简体中文

ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը

ԿԲ-ն որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ ընկերություն են հիմնել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարի առաջատարները հայաստանյան թիմերն են

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող հայ գերիներին. խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում ԿԽՄԿ ներկայացուցիչները

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Շրի Լանկայի կառավարությանը Անկախության օրվա առթիվ

Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ճնշումն Իրանի վրա

Համահայկական խաղերի դահուկավազքի թիմային փոխանցումավազքում հաղթեց Վասելինա Խաչատրյանն-Էրիկ Ավետիսյան զույգը

Արաբական հինգ երկրների արտգործնախարարները դեմ են հանդես եկել Գազայի հատվածից պաղեստինցիների վտարմանը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը