Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է, ԵՄ երկրներ՝ նվազել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2023 թվականին արտահանել է 8 մլրդ 415 մլն 155.1 հազար դոլարի ապրանք, ինչը 2022-ի նկատմամբ աճել է 55.3 տոկոսով, ընդ որում Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է, իսկ ԵՄ երկրներ՝ նվազել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.8 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 609 մլն 284.8 հազար դոլար: Իսկ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8.2 տոկոսով՝ կազմելով 709 միլիոն 514.7 հազար դոլար:

Ավանդաբար Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար: Սա 2022 թվականի նկատմամբ ավել է 38.8 տոկոսով: ԵԱՏՄ-ի շրջանակում աճել է ոչ միայն Ռուսաստան, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանումը: Ղրղզստան արտահանման ծավալը նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար: Իսկ Բելառուս արտահանման ծավալը կազմել է 91 մլն 929.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 19.5 տոկոսով:

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա, չնայած ԵՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի նվազմանը, Եվրամիության առանձին երկրներ արտահանումն աճել է էական ծավալով: Հայաստանից արտահանման ծավալներով չորրորդը Նիդերլանդներն է (Ռուսաստանից, ԱՄԷ-ից և Չինաստանից հետո)՝ 234 մլն 133.6 հազար դոլարով, 2022-ի նկատմամբ աճը 9 տոկոս է:

ԵՄ երկրներից 2023-ին Սլովակիա արտահանումը, օրինակ, կազմել է 42 մլն 998.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 75.8 տոկոսով: Հայաստանից Լիտվա արտահանումն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 22 մլն 667.7 հազար դոլար: Արտահանումն աճել է նաև դեպի Իսպանիա, Կիպրոս, Հունգարիա, Չեխիա, Շվեդիա, Պորտուգալիա: 2023-ին Հայաստանից Ֆրանսիա արտահանումը նվազել է 3.2 տոկոսով՝ կազմելով 9 մլն 522.9 հազար դոլար: Թեև Հայաստանից Գերմանիա արտահանումը ծավալով փոքր չէ՝ 87 մլն 557.6 հազար դոլար, սակայն 2022-ի համեմատ նվազել է 17.4 տոկոսով: 2022-ի համեմատ նվազել են նաև Իտալիա, Լեհաստան արտահանման ծավալները:

Հայերեն العربية English Español Français Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում