Քաղաքականություն

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը Հայաստանից ստացել է արդյոք որոշակի ազդակներ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ:

«Մեր երկրները շարունակում են մնալ գործընկերներ, եւ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին՝ կատարելով ճիշտ ընտրություն։ Երեւանը գտնվում է նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ առկա է փաստաթղթաիրավական բազա՝ անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում