Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ. ԱԺ է ներկայացվել նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչների համար կգործի աուդիտի պահանջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ, և գնալով պետք է իր բիզնես բարեվարքության կանոնները բարելավվեն: Սրանով մենք փաստացի սահմանում ենք աուդիտի պահանջ, որը համապատասխան է մեր բանկերին ներկայացված աուդիտի պահանջին: Սրանով մենք կարող ենք ավելի վստահ լինել, որ այն ֆինանսական հաշվետվությունները, որ ներկայացվում են հանրությանը, վստահելի են»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի:

Նախագծով առաջարկվող մյուս կարգավորումը վերաբերում է միջազգային մրցունակությանը: «Սահմանվում է, որ, եթե խաղացողը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, եթե գրանցման պահին ՀՀ-ն չի նշել որպես բնակության վայր, եթե խաղալու պահին IP-ով ՀՀ-ում չի գտնվում և փոխանցումը չի անում ՀՀ բանկից, ապա կարող է խաղադրույքը կատարել դոլարով: Կարգավորումը սահմանում է, որ ինչ արտարժույթով խաղադրույքը կատարվել է, այն արտարժույթով էլ պետք է շահումը լինի»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սրանով վստահ են լինում, որ իրականում ծառայությունը մատուցվում է ՀՀ-ում չգործող, ՀՀ-ում տնտեսական շահ չունեցող սուբյեկտներին:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում