Մշակույթ

Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

2 րոպեի ընթերցում

Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ: Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։ Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։

Գույքագրման նպատակն էր հավաքագրել ներկայում ՀՀ համայնքներում կենսունակ ազգային ուտեստները՝ ոչ միայն ապահովվելու ժառանգության այդ ձևի պահպանությունն ու փոխանցումը, այլև կենսունակությունը, տարածումը և հանրահռչակումը: Այն կնպաստի նաև գաստրո զբոսաշրջության և համայնքների տնտեսական առաջընթացին ու կայունությանը:

Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով «Ուտեստների շտեմարանը» շարունակաբար կհամալրվի նոր տարրերով և ուտեստների մասին տեսանկարահանումներով՝ նպաստելով ազգային կերակրատեսակների մասին հասարակության իրազեկմանը, պահպանությանն ու կիրառմանը։

«Ուտեստների շտեմարանին» կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում