ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց:
Խորհրդարանը կքննարկի Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ու այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Երկրորդ ընթերցմամբ ևս կքննարկվեն մի շարք նախագծեր:
Փետրվարի 6-ին մեկնարկող նիստերի օրակարգում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը: