Տնտեսություն

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրես»-ի գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովին (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում