Ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները, որոնք նպաստում են երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդմանն ու կարևոր հարցերի լուծմանը:

Գլխավոր դատախազը դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթ ուղղությունները՝ առանձնացնելով ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարը, պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման «երիտասարդ» ինստիտուտի կատարելագործումը, հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումների դեմ պայքարը և այլն:

Դեսպանը Շվեդիայի Թագավորության աջակցությունն է հայտնել Գլխավոր դատախազության՝ վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և հետաքրքրվել ազդարարման համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի վստահությունը բարձրացնելուն ուղղված գործողություններով՝ հավելելով, որ շվեդական կապիտալով ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով: Աննա Վարդապետյանը, հարթակի գործունեության վերաբերյալ տեղեկություն տրամադրելով դեսպանին, ընդգծել է, որ ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և տեխնիկական աջակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին:

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ