Դա գաղափարներից մեկն է. Փաշինյանը՝ Չորրորդ Հանրապետության հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսվող նոր Սահմանադրության համատեքստում անդրադարձել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման հնարավորությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսել է Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

Հարցին, թե ինքը նոր Սահմանադրություն առաջարկո՞ւմ է նոր՝ Չորրորդ հանրապետության համար՝ վարչապետը պատասխանել է. «Դա գաղափարներից մեկն է»:

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, կարող է իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

Հայերեն English Русский 中文

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է