Հասարակական

Հանրապետության տարածքում առաջիկայում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում առաջիկայում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մարզերում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում