Հասարակական

Սուրեն Պապիկյանը հաջողված է համարում 25-օրյա վարժական հավաքների մոդելը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հաջողված է համարում 25-օրյա վարժական հավաքների մոդելը

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է 25-օրյա վարժական հավաքների գաղափարի իրագործումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պապիկյանն այս մասին խոսել է հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ։

«Պահեստազորի կառավարման խնդիրների վերհանման, պատրաստության վիճակի վերլուծության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը հաշվի առնելով՝ մենք որոշում կայացրեցինք բարձրացնել պահեստազորի մարտական պատրաստության մակարդակը, առավել արդյունավետ օգտագործել այդ ռեսուրսը։ Չնայած առկա բացերին՝ կարող ենք փաստել, որ 25-օրյա վարժական հավաքների մոդելը հաջողվել է։

Այս համատեքստում պետք է նաև նշել տարածքային պաշտպանության ուժերի ձևավորման ուղղությամբ տարվող մեծ աշխատանքների մասին»,- ասել է Պապիկյանը։

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների վարժական 25-օրյա հավաքներ է անցկացնում անցած տարվա սկզբից։ Մինչ այդ անցկացվող վարժական հավաքներն անցկացվում էին երեք ամսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում