Պրոֆեսիոնալ բանակը մեր կառավարության գերակա նպատակներից է․ Սուրեն Պապիկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից մեկն է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մարտական բարձր կարողություններով ու անկոտրում հոգով օժտված, առաջադրված խնդիրները կատարելու և հնարավոր մարտահրավերը դիմակայելուն պատրաստ, 21-րդ դարի պահանջներին հարիր պաշտպանունակ զինուժ ձևավորելու ճանապարհին, բարձր գնահատելով շարքայինից մինչև գեներալ մեր բանակի ամբողջ անձնակազմի անձնվեր ծառայությունը, հայրենիքի սահմանների անխախտ պահելու նրանց ջանքերն ու ձեռքբերումները, մենք արձանագրեցինք նաև բազում չլուծված խնդիրներ և բացթողումներ և շարունակեցինք մեր դժվար, բայց հաստատուն ընթացքը բարեփոխումների և կատարելագործման աստիճաններով:

Հայտնի խոսքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, չի կորցրել իր արդիականությունը, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաների կատարելագործումն ու ռազմատեխնիկական առաջընթացը ոչ թե նվազեցնում, այլ հակառակը՝ էլ ավելի են կարևորում մարդկային գործոնը, տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան արհեստավարժ, զարգացած, բանիմաց ու կիրթ զինվորական ձևավորելու անհրաժեշտությունը՝ դարձնելով անշրջելի իրողություն»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը զինծառայողների ատեստավորման գործընթացի մեկնարկը այդ ճանապարհի ամենակարևոր քայլն է համարում 2023 թվականի ընթացքում:

«Մենք սահմանեցինք զինծառայողների արհեստավարժության բարձր նշաձող՝ գաղափարի հիմքում դնելով և՛ ֆինանսական, և՛ ինքնակատարելագործման, և՛ բարոյահոգեբանական ենթատեքստ: Վստահ ենք, որ սպաների կամավոր ատեստավորման գործընթացը բանակում կստեղծի այնպիսի մթնոլորտ ու բարոյախոսություն, որը կմերժի միջակությունն ու կխրախուսի բարձր արհեստավարժությունը, ինչն էլ իր հերթին հետզհետե կընդլայնի ատեստավորման ծավալները: Ատեստավորման համակարգի ներդրմամբ, որն ընթացքում ավելի կկատարելագործենք, քայլ առաջ արեցինք դեպի պրոֆեսիոնալ բանակ, ինչը մեր կառավարության գերակա նպատակներից է»,-նշեց Պապիկյանը:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ