Հասարակական

Փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առատ ձյան տեղումներով և ջերմաստիճանի կտրուկ նվազեցմամբ պայմանավորված՝ հունվարի 26-ից 28-ը Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փրկարարներն իրականացրել են կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից կախված սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, սառցալեզվակների վերացման աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում