Հասարակական

Հայոց բանակի օրվա  առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է «Բաց դռների օր»

1 րոպեի ընթերցում

Հայոց բանակի օրվա  առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է «Բաց դռների օր»

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական կենտրոններում և Ճամբարակի առողջության կենտրոնում կազմակերպվել և անցկացվել է «Բաց դռների օր»՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Բաց դռների օրվա» ընթացքում անվճար հիմունքներով հետազոտվելու, խորհրդատվություն կամ բուժում ստանալու հնարավորությունից օգտվել են Ղարաբաղյան պատերազմների մասնակիցները, վիրավոր զինծառայողները, կամավորականները և սպայական անձնակազմի ընտանիքների, պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամները։

Բժշկական կենտրոններում հետազոտություններն իրականացրել են մարզի բուժհիմնարկների և մայրաքաղաքից հրավիրված լավագույն մասնագետները։

Ողջ օրվա ընթացքում մարզի բժշկական կենտրոններում կազմակերպված բաց դռների ընթացքում բուժաշխատողներն ընդունել են առողջական տարբեր խնդիրներով դիմած շուրջ 241 քաղաքացու։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում