Հասարակական

Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղերը ժամանակավորապես կգործեն անվճար

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղերը ժամանակավորապես կգործեն անվճար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղերը հունվարի 27-ին և 28-ին կգործեն անվճար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղերը այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»,- գրել է քաղաքապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում