Քաղաքականություն

Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացականսահմանի սահմանազատման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում