Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյա հոբելյանը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժինը Գավառի Գ․ Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ և Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցների, «Restart Gavar Youth Center» երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ համատեղ մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառումը բացվեց «Երեքնուկ» երգով, որը կատարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Բալագոզյանը՝ Նորատուսի արվեստի դպրոցի ուսուցիչ Գեղամ Բալագոզյանի նվագակցությամբ։

Գրական միջոցառումն ամբողջացավ Սևակի ստեղծագործությունների ընթերցանությամբ, որոնք ներկայացրին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Սարգսյանը, թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշան Խաչատրյանը, միջոցառմանը մասնակից դպրոցների ուսուցիչները և աշակերտները: Պարույր Սևակի ինքնակենսագրականով և «Նամակներ Սուլամիթային» տողերի ընթերցմամբ հանդես եկան «Restart Gavar Youth Center» երիտասարդական կենտրոնի անդամներ Արամե Օհանյանը և Լիաննա Շահոյանը ։

Միջոցառումն ամփոփեց Գավառի պետական համալսարանի դասախոս Ալլա Բագոյանը։

Պարույր Սեւակի ծննդյան մեկդարյա հոբելյանի առիթով մարզի հանրակրթական դպրոցներում, գրադարաններում ու մշակութային հաստատություններում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն فارسی

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից