Հասարակական

Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է

1 րոպեի ընթերցում

Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ճանապարհը սպասարկող կազմակերպության տեխնիկան աշխատում նշված հատվածում։

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայության աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում