Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ . Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ ներկայացնելով, թե ուր է հասել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը:

«Աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու նկրտումներ չունենք: Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների՝ եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,-ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ իրադրությանը կարելի է վերաբերվել տարբեր կերպ, սակայն իրադրությանը պետք է վերաբերվել որպես աշխատանքային գործընթաց, որը պետք է շարունակել կառավարել, մինչև հարցերը պատասխան ստանան:

Վարչապետը համարում է, որ տեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է: Եվ ըստ էության վերջին շրջանի խոսակցությունները գնացել են հենց այդ ուղղությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են փոխադարձաբար ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չներկայացնել: Սա այն ըմբռնումն է, որ այս ընթացքում ձեռք է բերվել:

«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից թաքնված, տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել: Մենք ուզում ենք այդպիսի երաշխիքներ, բայց նաև պատրաստ ենք տալ այդպիսի երաշխիքներ: Սա փոխկապակցված գործողություն է»,-ասել Փաշինյանը՝ հավելելով, որ սա ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից այն չի կարող լինել միակողմանի:

Հայերեն العربية English Русский 中文

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ