Հասարակական

ՆԳ նախարարը հորդորել է բացառել բռնությունը կառույցում և ենթակա ծառայություններում

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը հորդորել է բացառել բռնությունը կառույցում և ենթակա ծառայություններում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի համոզմամբ՝ նախարարությունում և ենթակա ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաչքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա համապատասխան իրավական հետևանքների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասել է հունվարի 19-ին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ հանդիպմանը և կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է վարչության կողմից կատարված աշխատանքը։

ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար, շեշտել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով և ընդգծել, որ ստորաբաժանման աշխատանքի արդյունքներն այսուհետ ամփոփվելու են ըստ բռնությունների և կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով։

Հանդիպման ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների ՆԳ նախարարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում