Հասարակական

Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին և 21-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը, իսկ հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում