Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որով կճանաչեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հույս ունենք, որ նրանք կստորագրեն այդ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչող տևական խաղաղության համաձայնագիր՝ որքան շուտ, այնքան լավ», - ասել է Միլլերը։

Նա նշել է, որ կողմերը վերջին տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել այդ հարցում։

«Մենք նրանց խրախուսում ենք պահպանել այդ թափը՝ հիմնվելով նախկին բանակցությունների վրա, և համաձայնագիր կնքել», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ անցած շաբաթ Հայաստան կատարած այցին՝ Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքը։

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Պուտինը Կրեմլում հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ԱԺ նախագահի տեղակալը չի բացառում ընդդիմության աջակցությունը նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում

Իսպանիայում համընդհանուր գործադուլ է սկսվել բնակարանային ճգնաժամի պատճառով

ԱԺ փոխնախագահը հորդորել է Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկումների առիթ չդարձնել

Քուշները հայտարարել է, որ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա, այնուհետև Դուբլին՝ Զելենսկու հետ հանդիպման

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Իրանը թույլ չի տա միջուկային նյութերի արտահանում իր տարածքից. Ռեզայի