Մշակույթ

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը կրկին ընդգրկվել է միջազգային փառատոնների մրցութային ծրագրերում

1 րոպեի ընթերցում

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը կրկին ընդգրկվել է միջազգային փառատոնների մրցութային ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը 2023-ին համաշխարհային պրեմիերայից հետո ինն ամսում մասնակցել է 45 կինոփառատոնի, ստացել ինը մրցանակ: Չեն ուշացել նաև 2024-ի առաջին լուրերը. հունվարին ֆիլմը ներառվել է Փարիզի միջազգային անիմացիոն փառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում և Պորտուգալիայի «IndieJunior Porto» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի մրցույթում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հիշեցնում, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Թռչող տերևների երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի ֆիլմ» և իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրությունը։ Ռեժիսորի հետ միասին ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդան և Գագիկ Ղազարէն։

k1.jpg (442 KB)

k3.jpeg (782 KB)

k4.jpeg (333 KB)

k5.jpg (633 KB)

k6.jpeg (233 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում