Հասարակական

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը կընդլայնի  քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։

«Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ:

ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում առաքելության հետ կապված ծախսերը հոգալու համար նախատեսված հիմնական ֆինանսական գումարը կկազմի 39 միլիոն 35 հազար եվրո։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելության թիվը 138-ից կհասցվի 209-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում