Քաղաքականություն

Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի անելիքն է համարում դիվանագիտական լեզուների համապատասխանեցումը լեգիտիմությանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի անելիքն է համարում դիվանագիտական լեզուների համապատասխանեցումը լեգիտիմությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեգիտիմությունն է Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որտեղ է իշխանությունների «տալու» գործընթացի սահմանը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու։

«Կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա։ Եվ լեգիտիմությունն է լինելու և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։

Ձեր բարձրաձայնած մտահոգությունները ես բարձրաձայնած կիսում եմ։ Ավելին ասեմ, ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ։

Այո, ես ինքս եմ արձանագրել, որ Հայաստանը և Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։ Ո՞րն է մեր անելիքը, մեր անելիքը՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիվանագիտական լեզուները համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում