Ակբա բանկը մինչև 2027 թ. կհովանավորի «Երևանի գինու օրեր» փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։

Փառատոնի շրջանակում այս տարի նախատեսվում է ավելի հագեցած ծրագիր, հայկական գինիների համտես, տեղական ուտեստների մեծ ցուցադրություն և հատուկ հյուրեր։

«Մենք անում ենք քայլեր, որոնք օժանդակում են, որ Հայաստանում իրադարձային տուրիզմի ոլորտը դառնա ավելի գրավիչ։ Կարևորն այն է, որ Հայաստանը գինեգործական քարտեզներում ունի մի փառատոն, որին մասնակցելու համար մարդիկ իրենց օրացույցներում նշումներ են անում և գալիս են մասնակցելու։ Հայաստանում շատ փառատոններ չկան, բայց այս և նման մի քանի հաջողված փառատոնները հույս են ներշնչում, որ մենք կունենանք փառատոնային ժամանցներով հարուստ երկիր, որը կգրավի ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանից եկած հյուրերին»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«2019-ից Ակբա բանկը հանդիսանում է «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավորը։ Եվ այս տարիների շրջանակում ակնհայտորեն երևում է փառատոնի և՛ աճը, և՛ զարգացումը։ Փառատոնի մասշտաբները գնալով մեծանում են և մենք համարում ենք, որ դա նաև Ակբա բանկի հետ համագործակցության շնորհիվ է։ Ունենալով վստահություն այս համագործակցության վրա, մենք ամեն տարի համարձակ քայլեր ենք անում փառատոնը էլ ավելի մասշտաբային դարձնելու համար»,- նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը։

Ակնկալվում է, որ այս տարի փառատոնի հյուրերի քանակը կգերազանցի 200.000-ը։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան այցելելիս հատուկ ընտրում են փառատոնային օրերը՝ հայկական էնդեմիկ սորտերի գինին ըմպելու և գաստրոնոմիկ ժառանգությանը ծանոթանալու համար։

Ակբա բանկը կարևորում է Հայաստանում իրադարձային տուրիզմի, խաղողագործության և գինեգործության զարգացումը։ Բանկն անում է հնարավորը, որպեսզի իրադարձային տուրիզմը դառնա տնտեսության զարգացման հերթական խթանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել