Մշակույթ

Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը. Սերգեյ Փարաջանով 100

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը. Սերգեյ Փարաջանով 100

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ծրագիրն իրականացվում է «Սաթէ-Աթղը» (Saté-Atre) թատերական միության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ արտիստներ: Ներկայացումը ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված:

Ըստ աղբյուրի՝ «Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան առաջնախաղը տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Վարպետի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):

ՍերգեյՓարաջանովի100-ամյակիհոբելյանականմիջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարականհանձնաժողով: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում