«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառելու գործարքը կրկին կարող է մերժվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառելու գործարքը մերժելու հարցը։

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերության վաճառքի հետ կապված առարկություն է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

2023թ. նոյեմբերի 3-ին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել էր հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը: Նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն հավանություն էր տվել ընկերության վաճառքին։ Այդ ժամանակ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առարկություններ չեն ներկայացրել։

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանն օտարելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել նաև 2023 թվականի ապրիլին։ Այն ժամանակ ՀԾԿՀ-ն մերժել էր գործարքը՝ նշելով, որ դրան դեմ արտահայտվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Հայերեն English

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս