Գյումրիում ապամոնտաժվում են տաղավար-տնակները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են տարածքում տեղադրված տաղավար-տնակների ապամոնտաժման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1601-Ն և Գյումրու ավագանու որոշումները։ Պողոտան նորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում:

Միայն պողոտայի աջակողմյան հատվածում տեղադրված է մոտ 40 տաղավար, որոնք հիմնականում ունեն այդ տարածքում գտնվելու թույլտվություն՝ Գյումրու քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի տեսքով: Դրանց մեծ մասը հանձնված է վարձակալության։ 8 տաղավար արդեն ապամոնտաժվել է տարածքից։

Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ թեև տաղավար-տնակները հանվելու են քաղաքի բոլոր հատվածներց, այս պահին քաղաքապետարանի հիմնական ուշադրությունը Հաղթանակի պողոտայի վրա է։ «Աշխատանքները լինելու են շարունակական՝ մինչև պողոտայի ողջ հետիոտնային մասը չազատվի տաղավարներից, որպեսզի բնակիչների համար տարածքը լինի մատչելի և կարողանանք բարեկարգել տարածքը»,- նշեց Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։

Նա պարզաբանեց, որ մարդկանց հետ աշխատում են, որ կարողանան առանց խնդիրների տարածքն ազատել: «Տեղադրելու ժամանակ բոլորն էլ իմացել են, որ կգա մի օր, երբ դրանք կհեռացվեն: Այնպես որ, անակնկալի խնդիր չկա: Իրենք վարձակալության հիմունքով են դրել, հողը քաղաքինն է, տաղավարը՝ իրենցը, հանում ենք, ինքը ինչ ուզում է, անում է»,- նշում է փոխքաղաքապետը՝ վստահեցնելով՝ հետամուտ են լինելու, որ Հաղթանակի պողոտայից հեռացված տաղավարը չհայտնվի քաղաքի մեկ այլ հատվածում։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս