Տնտեսություն

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի աճել է

1 րոպեի ընթերցում

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի աճել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետություն 2023 թվականին ներմուծվել է 84 հազար թեթև մարդատար ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ աճել է 83 տոկոսով։ 2022 թվականին Հայաստան ներմուծվել էր շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց։

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ այդ երկիր 3-րդ երկրից ավտոմեքենաներ չեն ներմուծվում։ Մեզ մոտ ավտոմեքենաների աճը պայմանավորած է նրանով, որ ներմուծվում է հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ու արտահանվում է ԵԱՏՄ երկրներ»,-ասաց Կարեն Թամազյանը։

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից ՌԴ-ում ուտիլիզացիոն վճարի մասով կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար ուտիլիզացիոն վճարը թանկացել է, արդյունքում՝ 2023 թվականի օգոստոսից սկսած արդեն նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում