Պաշտոնական

Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխություններով

1 րոպեի ընթերցում

Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխություններով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում