Հունաստանի ԱԳ նախարարը «Խաղաղության խաչմերուկ»-ը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Հունաստանի ԱԳ նախարարն այս մասին ասաց հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ։

«Մենք գտնում ենք, որ կողմերը պետք է մշտական երկխոսության մեջ լինեն։ Կարծում եմ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը, խնդրի շատ իրատեսական, արդարացված և կայուն լուծում է։ Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է ներառի կոնկրետ հարցերի լուծում, պետք է իրականացվի սահմանների հստակ սահմանազատում, որպեսզի հետագա վայրագություններ չլինեն։ Երկու կողմերն էլ պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում։ Կարծում եմ, որ իսկապես կան ապագայում լուծումների հասնելու իրատեսական հնարավորություններ։ Ապագայում ռազմական գործողություններ չպետք է տեղի ունենան»,-հայտարարել է Յորղոս Գերապետրիտիսը։

Նախարարի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և բարեկեցության հաստատման լավագույն լուծմանը հասնելու համար:

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe 中文

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն