Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։

Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտնեց հրազենային վիրավորումից երկու զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին հայտնաբերելու մասին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը, իսկ Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում