Տնտեսություն

Հայաստանի շուկա մուտք կգործի աշխարհի խոշորագույն ընկերություններից 3-ը. փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շուկա մուտք կգործի աշխարհի խոշորագույն ընկերություններից 3-ը. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն ընկերություններից երեքը, նախատեսվում է, որ ներկայացուցչություն կբացեն Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:

«2024 թվականին պետք է իրականացնենք 21 միջոցառում, որի արդյունքում ներդրումային և գործարար միջավայրը պետք է զարգանան»,-ասաց Իսպիրյանը:

Փոխնախարարը ուշադրություն հրավիրեց 3 մեծ կետերի վրա՝ հուսալով, որ շուտով կիրականացվեն: «Մեկը աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է: Երկրորդը՝ աշխարհի 30 խոշորագույն լավագույն բրենդների համապատասխան ցուցակներից նույնպես Հայաստան մուտք գործելն է»,-ասաց փոխնախարարը:

Հաջորդ ծրագիրը, որն Իսպիրյանն առանձնացրեց, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրն է: Կառավարությունը թիրախ է դրել մինչև 2026 թվականը ՀՀ տնտեսական բարդության ցուցիչը դարձնել առնվազն 01: Բոլոր այն արտադրողները, որոնք կարտադրեն 02 և ավելի բարձր բարդություն ունեցող ապրանքներ և կիրականացնեն առնվազն 1 մլրդ դրամ կապիտալ ներդրում, կարող են դիմել և ստանալ մինչև 35 տոկոս փոխհատուցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում