Տնտեսություն

Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է շարունակում մնալ ՌԴ-ն, թեև մասնաբաժինը նվազել է. Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է շարունակում մնալ ՌԴ-ն, թեև մասնաբաժինը նվազել է. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը 2023 թվականին շարունակել է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, թեև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Հաջորդը Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանն ու ԱՄՆ-ն են, որն առաջին անգամ է այս ցուցակում»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը վստահեցրեց՝ շարունակում են աշխատանքը՝ ավելի դիվերսիֆիկացված արտաքին առևտրային շրջանառություն ունենալու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում