Հասարակական

Երևանին մոտ որևէ մարզում նախատեսվում է կառավարական թաղամաս կառուցել

2 րոպեի ընթերցում

Երևանին մոտ որևէ մարզում նախատեսվում է կառավարական թաղամաս կառուցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է Երևանին մոտ որևէ մարզում կառավարական թաղամաս կառուցել, որտեղ կտեղակայվեն բոլոր պետական գերատեսչությունները՝ դուրս գալով Երևանի կենտրոնից։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Կար գաղափար արդարադատության նախարարությանը վերաբերելի հիմնարկությունները, շենքերը, շինությունները տեղակայել մեկ վայրում, այնուհետև որոշում է կայացվել ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառուցել կառավարական թաղամաս։ Այսինքն՝ ոչ միայն Արդարադատության նախարարությունը, դատախազությունը կտեղափոխվեն, այլ բոլոր պետական գերատեսչությունները Երևանի Կենտրոնից դուրս կգան և կտեղափոխվեն քաղաքին մոտ, բայց իրականում՝ որևէ մարզում։ Սրա արդյունքում և՛ Երևանի կենտրոնը կբեռնաթափվի, և՛ այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք, ինչի արդյունքում էլ շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս առումով ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը։

«Կարծում եմ՝ այս տարի կունենանք կառավարական թաղամասի մոդելը»,-եզրափակեց Մինասյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում