Հասարակական

Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների․ Մինասյան

2 րոպեի ընթերցում

Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք պետք է ընդունել, կամ պետք է փոխվեն օրենքները։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 8-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Այդ առումով ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Վրաստանը ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք։ Բայց նաև չորս-հինգ առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Եվ առաջին քայլը հենց նոր օրենսդրության մշակումն է և միջազգային փորձագետների հետ աշխատելն է։

Հարցին, թե ինչպես պետք է Հռոմի ստատուտն օգնի Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունների վերհանմանը, նախարարը պատասխանեց․

«Գործընթացը հետևյալն է․ կան դատախազական և քննչական գործիքակազմեր և մեր նախաքննական մարմինները, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ տեղեկությունը, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների, որոնք նույնպես, գալով Հայաստան և թղթերը ուսումնասիրելով, մասն են դառնում այդ վարույթների։ Այս դեպքում Հայաստանն հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ և ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմինների»,- եզրափակեց Մինասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում